Բաժիններ՝

Ռեփեր Բասթա Ռայմսն ընկել է բեմից` վնասելով գլուխը (տեսանյութ)

TMZ կայքի փոխանցմամբ` ամերիկացի ռեփեր Բասթա Ռայմսն ընկել է բեմից` վնասելով գլուխը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ի գիշերը, Նյու Յորքի ակումբներից մեկում:

Ռայմսը, մի ձեռքում ունենալով կոնյակի շիշ, իսկ մյուսում` սիգար, բեմ է բարձրացել` աջակցելու համար իր գործընկերոջը` հիփ-հոփ կոմպոզիցիայի կատարող O.T. Genasis-ին: Երբ Ռայմսը սկսել է պարել ու երաժշտությանը համապատասխան շարժումներ անել, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին:

Միջադեպից հետո Ռայմսին տեղափոխել են բեմի հետնամաս, ուր և նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Ռայմսի ստացած վնասվածքները վտանգավոր չեն եղել, ինչի մասին Ռայմսն ինքն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում:

Բասթա Ռայմսը (Տրևոր Սմիթ-կրտսեր) հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր ու դերասան է: Ընդհանուր առմամբ նա հեղինակել է 9 երաժշտական ալբոմ և 11 անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս