«Վրացիները ցանկանում են միանալ ԵՏՄ-ին, իսկ քաղաքական ղեկավարները՝ ոչ». Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ (տեսանյութ)
Վրաց ժողովուրդը ԵՏՄ-ին միանալու գաղափարի և, նախևառաջ, նախկին Խորհրդային միության վերականգնման կողմնակից է, որովհետև այն կապերը, որոնք ձևավորվել են այդ երկերնրի միջև՝ տարբեր սերունդների ընթացքում են ձավորվել, ու նույնը սկսել նոր երկրների հետ շատ դժվար կլինի: Այսօր՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Տիմուր Պիմպին, որը Հայաստան էր ժամանել Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարին մասնակցելու համար:
Նա նշեց, որ իրենք չեն ուզում ինտեգրացիա՝ ո՛չ Եվրոպայի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Միացյալ նահանգների հետ. «Բայց առաջին հերթին մեզ պետք է ինտեգրացիա հենց այս միության հետ: Մեր ժողովուրդը տառապում է սոցիալիզմի բացակայությունից, և մեր միության բացակայությունից: Վրաց ազգը ուզում է միանալ ԵՏՄ-ին, իսկ քաղաքական ղեկավaրները՝ ոչ, բայց դա երկար չի կարող տևել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Քեշիշյան