Թյուրքալեզու երկրների հետ համագործակցությունը մշտապես մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի համար. Իլհամ Ալիև
AZE.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում ընթացող Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների կրթության նախարարների երրորդ հանդիպման մասնակիցներին, որում նշել է, որ թյուրքալեզու երկրների հետ համագործակցության դինամիկ զարգացումը մշտապես մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի համար:
Ալիևի խոսքերով՝ Համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվող բազմաթիվ նախագծերն իրենց ներդրումն են ունենում ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի խորացման ու ամրապնդման մեջ: Ալիևն ընդգծել է, որ բարձր է գնահատում կրթական ոլորտում տարվող քաղաքականությունը՝ հաշվի առնելով ապագա սերունդներին դարերով ձևավորված ավանդույթների փոխանցումը:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թվականիա հոկտեմբերի 3-ին, Նախիջևանում: Դրա անդամներն են Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ադրբեջանը: Թյուրքալեզու երկրներից Ուզբեկստանն ու Թուրքմենստանը չեն հանդիսանում դրա անդամներ: