Վրաստանի կառավարությունը փորձում է կանխել ՌԴ-ի ու Հարավային Օսիայի միջև նոր պայմանագրի ստորագրումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն աշխատում է թույլ չտալ Մոսկվայի ու Ցխինվալիի միջև համատեղ զորքերի ստեղծման մասին պայմանագրի ստորագրում, ինչպես որ դա տեղի ունեցավ Աբխազիայի հետ:

Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան ու Ցխինվալին կարող են հաջորդ տարվա սկզբին կարող են ստորագրել Մոսկվայի ու Սուխումի միջև ստորագրված Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նման պայմանագիր:

Ընդ որում, փաստաթուղթը կրելու է ավելի ինտեգրացիոն բնույթ: Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը երկու ամիս շարունակ իր բոլոր գործընկերների, միջազգային կազմակերպությունների հետ աշխատում է տվյալ ուղղությամբ:

Բաքրաձեն ընդգծել է, որ որևէ մեկը չպետք է պատրանքներ տածի, որ պայմանագիր ստորագրելու փորձը կավարտվի միայն մեկ (Աբխազիա) ուղղությամբ: Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին իր հերթին ընդգծել է, որ վրացական կողմի ռեսուրսը միջազգային հանրության աջակցությունն է, ինչն ամենակարևոր մեխանիզմն է:

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է տվյալ հարցով իշխանությունների մոբիլիզացման անհրաժեշտության շուրջ:  Աբաշիձեի խոսքերով՝ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ձևով իրազեկված լինի այդ հարցի մասին:

Տեսանյութեր

Լրահոս