
Ղազախստանը չի ընդունում վերահսկման մեր համակարգը. Россельхознадзор

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը չի ցանկանում մասնակցել ռուսական անցակետերում առանց զննման Բելառուսից «պատժամիջոցային խմբի» ապրանքների՝ Ռուսաստանի տարածքով տարանցման արգելքի մասին եռակողմ բանակցություններին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) մամլո քարտուղար Յուլյա Տրոֆիմովան. «Ղազախստանը չի ընդունում (վերահսկման) մեր համակարգը և մտադիր չէ մասնակցել նմանատիպ ձևաչափով բանակցություններին: Մենք այդ դիրքորոշումը գնահատում ենք որպես ընդառաջ չգնալու ցանկություն»:
Россельхознадзор-ը կարծում է, որ Ռուսաստանի տարածքով Բելառուսից Ղազախստան և այլ երկրներ տարանցիկ առաքումների վերահսկման հարցը պետք է որոշվի Մաքսային միության մակարդակով եռակողմ ձևաչափով. «Հաջորդ շաբաթ մենք կհանդիպենք մեր բելառուս գործընկերների հետ և անկեղծորեն հուսով ենք, որ ղազախ գործընկերները չեն մնա մի կողմ քաշված վիճակում»:
Россельхознадзор-ի տեղեկություններով՝ բեռնատարները Բելառուսի տարածքից Ռուսաստան են մուտք գործում, իբրև թե, Ղազախստան շարժվելու (Ռուսաստանի տարածքով տարանցման) նպատակով, սակայն իրականում դրանք բեռնաթափվում են Ռուսաստանի տարածքում ու չեն հասնում Ղազախստան:
Գերատեսչության մասնագետները կարծում են, որ Ռուսաստան «պատժամիջոցային խմբի» արտադրանքի անլեգալ ներկրման համակարգի գոյության փաստը հաստատում է նաև այն, որ կտրուկ աճել է Ռուսաստանի կողմից արգելված այդ ապրանքատեսակների մատակարարումները ԵՄ-ի երկրներից, Նորվեգիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից Բելառուսին: