Էրդողանը մուսուլմանական երկրներին կոչ է արել «աշխարհը փրկել» ՄԱԿ ԱԽ-ի մշտական 5 անդամներից
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առևտրային մշտական հանձնաժողովի 30-րդ նիստի բացման ժամանակ մուսուլմանական երկրների ներկայացուցիչներին կոչ է արել «աշխարհը փրկել» ՄԱԿ ԱԽ-ի մշտական 5 անդամների ազդեցությունից.
«Աշխարհն ավելի մեծ է, քան՝ հնգյակը (ՄԱԿ ԱԽ-ի մշտական 5 անդամները): Եվ շատ ցավալի է, որ ներկայումս աշխարհը կախված է նրանից: Մեզ անհրաժեշտ է աշխարհը փրկել այդ դատապարտվածությունից: Ներկա դրությամբ ՄԱԿ-ը գտե՞լ է նրա որոշումը, ինչը տեղի է ունենում աշխարհում:
Որևէ բան առաջարկե՞լ է՝ (Մերձավոր Արևելքում) արյունահեղությունը դադարեցնելու համար: Մի՞թե մենք, նայելով ՄԱԿ ԱԽ-ին, կարող ենք ասել, որ այդ կառույցը կարող է աշխարհին ապահովել անվտանգություն: Այնտեղից դուրս չի եկել դրական որևէ որոշում և դուրս չի գա, պետք չէ զուր տեղը սպասել:
Մուսուլմանական երկրներին անհրաժեշտ է ռազմավարություն մշակել ՄԱԿ-ի շրջանակներում: ՄԱԿ-ի անդամ երկրների թվում 57-ն ԻՀԿ-ի անդամներ են: Մենք որևէ բան արե՞լ ենք, ինչ-որ բանի հասե՞լ ենք: Ո՛չ: Մենք պետք է ռազմավարություն մշակենք բոլոր ուղղություններով:
ՄԱԿ-ն իսկապես կարիք ունի բարեփոխման, դրա համար անհրաժեշտ են լուրջ քայլեր: ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրների թվում չկա գեթ մեկ մուսուլմանական երկիր, իսկ մշտական անդամներից մեկնումեկի վետոն բավական է յուրաքանչյուր առաջարկ արգելափակելու համար»: