Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա Կարսում
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին, Կարսում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը: Հանդիպման շրջանակներում քաղաքական հարցերից բացի, քննարկվելու են նաև տնտեսական ու էներգետիկ ոլորտի հարցեր:
Երեք երկրների արտգործնախարարների եռակողմ առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսին, Տրապիզոնում, երկրորդ հանդիպումը՝ 2013 թվականի մարտի 28-ին, Բաթումում, իսկ երրորդ հանդիպումը՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, Գյանջայում (Գանձակ):