Բաժիններ՝

2015 թվականին Թուրքիան կունենա 3.2, իսկ 2016 թվականին` 4 տոկոսանոց աճ. OECD

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (OECD) կանխատեսել է, որ 2015 թվականին Թուրքիան ունենալու է 3.2 տոկոսանոց աճ, իսկ 2016 թվականին` 4 տոկոսանոց աճ:

Այս մասին նշված է իր անդամ երկրների համար OECD-ի պատրաստած զեկույցում: Դրանում նշված է, որ չնայած նրան, որ Թուրքիայի տնտեսությունն աճելու է` դա չի կարող խոչընդոտել գործազրկության մակարդակի աճին: Թուրքիայի տնտեսության վրա բացասական կնիք են թողնում եվրոպական շուկաներում տիրող իրավիճակն ու տարածաշրջանային ճգնաժամերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս