Ադրբեջանը 2015 թվականից վերսկսելու է դիպուկահարների պատրաստման դասընթացները
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում պլանավորված է 2015 թվականից վերսկսել դիպուկահարների պատրաստման դասընթացները: Այս մասին հայտարարել է Զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը:
Դասընթացները կազմակերպելու է Պետծառայության «Ռազմական հայրենասիրություն ու մասնագետների պատրաստում» ԲԲԸ-ն: Դասընթացների անցկացման համար նրանում ստեղծվել են համապատասխան պայմաններ: Գնվել են ուսումնական զենքեր ու միջոցներ: Դասընթացներն անցկացվելու են ռազմական կառույցների պատվերով:
Կառավարության որոշմամբ՝ դասընթացներին հիմնականում կարող են մասնակցել զորակոչային տարիքի քաղաքացիները: Դասընթացներն ավարտած ու վկայական ստացած զորակոչիկները կարող են բանակում ծառայել որպես դիպուկահարներ: