Մարտունի քաղաքում բնակելի թաղամաս է կառուցվում

Մարտունի քաղաքում, ընթանում են բնակելի նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մարտունիում այս տարվա փետրվարից մեկնարկել և ընթացքի մեջ են նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները:

Ըստ ճարտարապետական նախագծի, նոր թաղամասը բաղկացած կլինի բազմաբնակարան, քառահարկ 4 շենքերից որոնցից երեքի արտաքին պատերն ու տանիքները պատրաստ են, իսկ չորրորդի շինաշխատանքները շարունակվում են: Նախագծի համաձայն, թաղամասը կունենա նաև խաղահրապարակ:

Քաղաքապետի խոսքով, շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2015 թվականի մայիսի կեսերին: Շենքերի՝ ընդհանուր առմամբ 120 բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ ու հաշմանդամ ունեցող կարիքավոր ընտանիքների, ՊԲ զինծառայողների, իսկ մի մասը կիրացվի հիփոթեքային վարկավորմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930