Բաժիններ՝

Ուժգին փոթորկի պատճառով փակվել են Բաթումի ու Փոթիի նավահանգիստները

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Սև ծովի ափին Վրաստանի խոշորագույն նավահանգիստները՝ Բաթումի ու Փոթիի նավահանգիստները երեկ դադարեցրևել են իրենց գործունեությունը, ինչի պատճառը ծովում մոլեգնող փոթորիկն է:

Այս մասին հայտարարել է «Բաթումի ծովային նավահանգստի» գլխավոր տնօրեն Իլյա Ցիվաձեն: Նրա խոսքերով՝ նավահանգստում կանգնած բոլոր նավերը դուրս են բերվել բաց ծով: Ցիվաձեն ընդգծել է, որ փոթորկի ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Փոթիի նավահանգստի ղեկավարը հայտնել է, որ իրենց մոտ տիրում է համանման իրավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս