Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը՝ հատուկ գործողության և հետագա քայլերի մասին (տեսանյութ). 1in.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Քանաքեռի զորամասում մասնակցել է Հետախույզի օրվան  նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես փոխանցում է 1in.am-ը, միջոցառումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հատուկ գործողությանը, որն իրականացվեց տարհանելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները:

«Այն, ինչ կատարվել է  Արցախում՝ նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, նաև խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետևյալը․ մեր հարևանների՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն՝ ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումներից հրաժարվելը ստիպել ենՊաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների, որոնց արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները»,-ասել է ՀՀ Պնախարարը:

Օհանյանը հավելեց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին նաև պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս