Ռուսաստանը պաշտպանական ընդհանուր տիրույթ է ձևավորում Աբխազիայի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել պաշտպանական ընդհանուր տիրույթի մասին Աբխազիայի հետ պայմանագիրը: Այս մասին նշված է կառավարության կայքում:
Պայմանագրի նախագիծը բազային փաստաթուղթ է՝ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև փուլ առ փուլ ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար սոցիալական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանական ու անվտանգության հարցերում՝ Աբխազիայի պետական ինքնիշխանության պահպանման հետ մեկտեղ:
Փաստաթղթում նշված է, որ պայմանագիրը ստորագրվում է 10 տարի ժամկետով՝ հետագայում այն հնգամյա ժամկետներով երկարաձգելու հնարավորությամբ: