Վրաստանում տրված դիպլոմները կճանաչվեն եվրոպական միասնական կրթական տիրույթում. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում տրված դիպլոմները ճանաչվելու են եվրոպական միասնական կրթական տիրույթում: Այս մասին կրթության թեմայով կազմակերպված կոնֆերանսի ժամանակ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ ավելի վաղ ստորագրված պայմանագրի համաձայն՝ Վրաստանում որակի ու գնահատականների վերահսկման համակարգն ամբողջովին համապատասխանելու է եվրոպական չափորոշիչներին. «Վրաստանում տրված դիպլոմներն ու որակավորումները կճանաչվեն եվրոպական միասնական կրթական տիրույթում:
Վրաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությունում հաշվի են առնվել աշխարհի առաջատար երկրների փորձն ու ԵՄ-ի խորհուրդները: Շատ կարևոր է ներկայումս երիտասարդ գիտնականների դաստիարակմանը հատուկ ուշադրություն հատկացնելը:
Վրաստանն ունեցել է համաշխարհային մակարդակի գիտնականներ, և ներկայումս էլ ունի: Նրան հաջողությամբ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում: Անհրաժեշտ է առավելագույն կերպ օգտագործել նրանց ռեսուրսները: Վրաստանն ունի մեծ պոտենցիալ՝ տաղանդավոր երիտասարդություն, որն ունի պետության օգնության կարիքը»: