Բաժիններ՝

Էրդողանը թիմ է ձևավորում՝ կառավարության գործունեությունը վերահսկելու համար

MK-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է ձևավորել վերահսկման խումբ՝ կապված կառավարության գործունեության հետ: Էրդողանի ձևավորած այդ խումբը գնահատական կտա նախարարների կատարած աշխատանքին:

Որոշակի տվյալներով՝ նախագահական թիմն արդեն իսկ ձևավորված է, սակայն այն չի հրապարակվել: Պլանավորված է պաշտոնական նշանակումներն անել օրենսդրական ուղղումների ուժի մեջ մտնելուց և Աք սարայ նախագահական շքեղ նստավայր Էրդողանի տեղափոխվելուց անմիջապես անց:

Թիմի անդամները չեն սահմանափակվելու միայն նախարարների գործունեության մասին Էրդողանին իրազեկելով: Նրանք գումարելու են նիստեր և առաջ են քաշելու նոր նախագծեր: Նրանց գործառույթը նման կլինի «ուղեղային կենտրոնի» աշխատանքի: Էրդողանի ուշադրության կենտրոնում է երկու առանցքային հարց. «Քրդական հարցի» կարգավորումը և «զուգահեռ պետության» դեմ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս