Պորոշենկոն ու Բայդենն այցելել են Մայդան
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/1416564810-5222-bayden-poroshenko-maydan.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում այսօր նշում են Եվրամայդանի միամյակը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր այցելել են Մայդան ու Երկրային հարյուրյակի հերոսների հուշարձան:
Նրանց ուղեկցել են ուկրաինացի քաղաքական գործիչներ ու կառավարության անդամներ, այդ թվում նաև վարչապետ Արսենի Յացենյուկը, Պյոտր Պորոշենկոյի բլոկի առաջնորդներից Յուրի Լուցենկոն ու այլք: Դրանից հետո Ուկրաինայի նախագահն ու ԱՄՆ-ի փոխնախագահը հեռացել են բանակցելու:
Բայդենն Ուկրաինա է ժամանել երեկ: Նրա այդ այցը համարում են խորհրդանշական, քանի որ Բայդենը նոյեմբերի 20-ին դարձել է 72 տարեկան: