Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/1416557319.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նաախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի կայքում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Վրաստանի ռազմական կցորդ, գնդապետ Շալվա Տուրաշվիլին: