Բաժիններ՝

Նորաստեղծ խորհրդարանական դաշինքն Ուկրաինայի գլխավոր նպատակ է հռչակել ՆԱՏՕ-ին անդամակցելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 5 կուսակցության ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ի գիշերը նախաստորագրել են կոալիցիոն համաձայնագիր:

Խոսքը գնում է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած բոլոր ուժերի՝ Պյոտր Պորոշենկոյի բլոկի, Ժողովրդական ճակատի, Սամոպոմիչի, Բատկիվշչինայի ու Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցության մասին:

Կոալիցիոն համաձայնագրի տեքստի պաշտոնական շնորհանդեսն անցկացվելու է այսօր: Խորհրդարանական դաշինքի մասնակիցները համաձայնության են եկել, որ Ուկրաինայի գլխավոր նպատակը պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամակցելը:

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են 100 տոկոսանոց երաշխիքներ, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Ուկրաինայում այսօր նշում են Եվրամայդանի միամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս