Քաղաքակիրթ աշխարհը պետք է պաշտպանի Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին. Սթոլթենբերգ

ТСН-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարատուղար Յենս Սթոլթենբերգն Էստոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է պաշտպանի Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին: Սթոլթենբերգն ընդգծել է, որ այդ երկրներն իրավունք ունեն ընտրություն կատարելու՝ զերծ քաղաքական սպառնալիքներից ու պատժամիջոցներից:

Սթոլթենբերգը համոզված է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթյան երկրներում: Նրա խոսքերով՝ այս տարի ՆԱՏՕ-ի ինքնաթիռները 400 անգամ «որսացել» են ռուսական ինքնաթիռներ, ինչը կրկնակի ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Սթոլթենբերգը մանրամասնել է, որ ռուսական օդուժն իր գործողություններն ակտիվացրել է Սև, Բալթիկ ու Նորվեգական ծովերում:

Տեսանյութեր

Լրահոս