ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն Աստանայում կանցկացվի մայիսի 29-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականի մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Խորհրդի նիստն այսօր անցկացվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում: Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղազախստանի առաջարկով որոշվել է Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2015 թվականի մայիսի 29-ին Աստանայում:
Լեբեդևի խոսքերով՝ նեղ շրջանակով անցկացված նիստի ժամանակ պատվիրակությունների ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության այժմեական հարցեր, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի դրույթների իրագործման հարցը: