ԿԺԴՀ-ի «սև շուկայում» ի հայտ է եկել հակակառավարական գրականություն
Daily NK պարբերականի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի «սև շուկայում» ի հայտ է եկել հակակառավարական գրականություն: Պարբերականի զրուցակիցը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել է, որ այդ գրքերի մեծ մասը բերված է Ճապոնիայից, և որ դրանցում մանրակրկիտ նկարագրված է լրտեսական գործողությունների մասին:
Նրա խոսքերով՝ երկրում վաղուց գոյություն ունի օտար գրականության «սև շուկա», սակայն «քայքայիչ գրականությունը» ի հայտ է եկել միայն ոչ վաղ անցյալում: Այն հիմնականում տարածվում է ուսանողների շրջանում, որոնք հիմնականում հանդիսանում են իշխող կուսակցության անդամների զավակներ:
Առաջադեմ գրքերի վարձույթի միջին գինը կազմում է մեկ ժամվա համար 3000 հյուսիսկորեական վոն (մոտ 23 դոլար): Աղբյուրի խոսքերով՝ տեղական գրքերը վարձույթով տրվում են 1000 վոնով (մոտ 8 դոլար), իսկ օտար գրքերը՝ 3000 վոնով: Նրա կարծիքով՝ ուսանողներին ամենաշատը գրավում են դետեկտիվ ժանրի պատմությունները, քանի որ նրանք իրենք ապրում են այնպիսի իրավիճակում, որը հիշեցնում է դետեկտիվ: