Բաժիններ՝

Չնայած ժամկետի լրանալուն՝ Միրկադիրովին շարունակում են ապօրինաբար պահել կալանքի տակ. փաստաբան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը սպառվել է նոյեմբերի 19-ին, և որ նրան կալանքի տակ պահում են ապօրինաբար: Այս մասին գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Միրկադիրովին կալանքի տակ էին վերցրել ապրիլի 19-ին, և դրանից հետո նա գտնվում է կալանքի տակ: Երկու օր անց դատարանը որոշեց նրան կալանքի տակ թողնել 3 ամսով, որը հուլիսին երկարաձգվեց ևս 4 ամսով:

Այժմ լրացել է կալանքի տակ պահելու ժամկետը և դրա հետ մեկտեղ չի կայացվել կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում, ինչի համար էլ լրագրողը պետք է ազատ արձակվի: Սակայն դա տեղի չի ունեցալ:

Դրա հետ կապված՝ Միրկադիրովի փաստաբաններ Էլմար Սուլեյմանովն ու Ֆուադ Աղաևը երեկ հեռագրեր են ուղարկել գլխավոր դատախազին, նրա առաջին տեղակալին, արդարադատության նախարարին, Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարին, օմբուդսմենին, ԱԱՆ-ի Հետաքննչական մեկուսարանի պետին: Չնայած բոլոր հեռագրերը հասել են իրենց հասցեատերերին՝ փաստաբանները չեն ստացել պատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս