Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները հետևելու են ռուսական «արբանյակների մարդասպանին»

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները հետևելու են ռուսական նոր «արբանյակների մարդասպանին», որոնց մասին տեղեկատվությունը տարածվել է արևմտյան ԶԼՄ-ներում: Այս մասին հայտնել է Պենտագոնի Ռազմավարական հրամանատարությունը (Stratcom):

Վերջինիս ներկայացուցիչ Մարտին Օ’Դոնելը հայտարարել է, որ տիեզերական հրամանատարությունն իր Տիեզերական գործողությունների միացյալ կենտրոնի օգնությամբ հետևելու են 2014-028 օբյեկտներին (ԶԼՄ-ներում այդպես է անվանվել ռուսական Космос-2499 արբանյակը): Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել ռուսական ապարատի նշանակությունը:

2014-28E տիեզերական օբյեկտն ուղեծիր է արձակվել ընթացիկ տարվա մայիսին: Սկզբնական շրջանում այն ԱՄՆ-ում ընկալել են որպես տիեզերական աղբի տարր, սակայն երբ նոյեմբերին նա սկսել է ակտիվորեն մանևրել՝ փոխելով ուղեծրի պարամետրերը, արևմտյան փորձագետները որոշել են, որ դա փորձարարական օբյեկտ է, որը կարող է կատարել ռազմական գործառույթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս