Ալի Լարիջանին ստեղծում է նոր կուսակցություն
Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ստեղծում է քաղաքական նոր կուսակցություն: Այս մասին հայատարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Բահրուզ Նեմատին:
Նրա խոսքերով՝ Իրանի ժողովուրդն աջակցում է Լարիջանիին՝ կապված նոր կուսակցություն ստեղծելու հետ. «Լարիջանին կուսակցություն է ստեղծում, որպեսզի քաղաքականությունում ասի իր խոսքը: Արդեն իսկ տարվում են կուսակցության ստեղծման նախնական աշխատանքներ: Լարիջանին պլանավորել է նոր կուսակցությունն անվանել Rahrovan-e Vilayət»:
Ներկայումս Իրանում գրանցված է ավելի քան 2500 քաղաքական կազմակերպություն, սակայն գործող են դրանց միայն 60 տոկոսը: Իրանում քաղաքական պայքարը մղվում է երեք ճամբարի միջև՝ բարեփոխիչներ, պահպանողականներ ու չափավորներ:
Բարեփոխիչների ճամբարում ներկայումս գրանցված է 47 կուսակցություն, պահպանողականների ճամաբարում՝ 35 կուսակցություն, իսկ չափավորների ճամբարում՝ 25 կուսակցություն: Այդ բոլոր երեք ճամբարներից ակտիվ գործունեություն է ծավալում միայն 10-15 կուսակցություն: