Բաժիններ՝

Վրաստանում ավարտվել է համընդհանուր մարդահամարը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ավարտվել է բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է նոյեմբերի 5-19-ին:

Հատուկ պատրաստություն անցած ավելի քան 10.000 անձինք երկու շաբաթվա ընթացքում շրջել են Վրաստանի բոլոր բնակավայրերով՝ այցելելով յուրաքանչյուր բնակարան ու տուն և տեղեկատվություն են հավաքել երկրի բնակչության թվակազմի ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

Մարդահամարի նախնական տվյալները հրապարակվելու են 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական արդյունքները՝ 2016 թվականի ապրիլին: Հավաքված բոլոր տվյալները նոյեմբերի վերջին կուղարկվեն Ազգային վիճակագրական ծառայությանը: Տվյալների մշակումը կպահանջի մոտ մեկ տարի:

Վրաստանում վերջին անգամ մարդահամարն անցկացվել է 2002 թվականին: Դրա համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմում է 4.371.000 մարդ: Բնակչության 84 տոկոսը կազմել են վրացիները, 6 տոկոսը՝ ադրբեջանցիները, 5.5 տոկոսը՝ հայերը, 1.5 տոկոսը՝ ռուսները, իսկ մնացյալ մոտ 2 տոկոսը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ (աբխազներն ու օսերը հաշվառման չեն ենթարկվել):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս