Բաժիններ՝

«Ժնևյան ձևաչափը» անցած փուլ է, բանակցություններին պետք է մասնակցեն ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցություններին պետք է անպայմանորեն մասնակցեն ինքնահռչակ ԴԺՀ-ը ու ԼԺՀ-ը:

Լավրովն ընդգծել է, որ հաջողության չեն հասնի ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին խաղից դուրս թողնելու փորձերը, և որ «Ժնևյան ձևաչափը» արդեն անցած փուլ է: Լավրովի խոսքերով՝ «Ժնևյան ձևաչափը» իմաստ ուներ այն ժամանակ, երբ չկար ուղիղ երկխոսություն Կիևի ու հարավ-արևելքի միջև. «Ներկայումս այս երկխոսությունը հաստատված է: Հանցավոր կլիներ այն կործանելը»:

Լավրովը դատապարտել է Ուկրաինայի իշխանությունների այն քայլերը, որոնք ուղղված են Արևմուտքին հարկադրել Ռուսաստանին ճանաչելու համար որպես հակամարտող կողմ: Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինան որևէ հաջողության չի հասնի այդ հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս