«Անդրկասպյան» գազատարի նախագիծը շոշափում է Ռուսաստանի օրինական շահերը. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինային թուրքմենական գազ մատակարարելու նախագիծը գտնվում է տնտեսական այն նախագծերի թվում, որոնք շոշափում են Ռուսաստանի շահերը:

Այս մասին Պետդումայի պատգամավորների առջև ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է իր համար ընտրել տնտեսական գործընկեր՝ այն բանի ըմբռնմամբ, որ նա այդ գործընթացում չի խախտի իր հարևանների օրինական շահերը:

«Անդրկասպյան» գազատարի (Կասպից ծովի հատակով) նախագիծն ընկնում է այն նախագծերի կատեգորիայում, որոնք շոշափում են դրա ստեղծման մասին բանակցություններին չմասնակցող երկրների շահերը:

Այդ նախագծի շարժիչ ուժի դերում հանդես է եկել Եվրահանձնաժողովը: Ի պատասխան՝ Ռուսաստանը մի շարք դեմարշներ է կազմակերպել Բրյուսելում՝ ընդգծելով, որ Կասպից ծովի զարգացման հարցերը պետք է լուծեն միայն կասպյան երկրները»:

Տեսանյութեր

Լրահոս