Ինքնահռչակ ԼԺՀ-ի ղեկավարը մենամարտի է կանչել Պորոշենկոյին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Իգոր Պլոտնիցկին մենամարտի է կանչել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին նշված է Ուկրաինայի առաջնորդին ԼԺՀ-ի ղեկավարի հղած նամակում:
Պլոտնիցկու կարծիքով՝ մենամարտի արդյունքներով էլ կհստակեցվի Կիևի ու աշխարհազորայինների միջև զինված դիմակայության հաղթողը և վերջ կտրվի պատերազմին.
«Եկեք մենամարտենք հին սլավոնական առաջնորդների ու փառահող կոզակ ատամանների օրինակով: Ով կհաղթի, նա էլ հակառակ կողմին կթելադրի իր պայմանները: Ինչո՞ւ է անհրաժետ բորբոքել փոխադարձ ատելություն ու ոչնչացնել մարդկանց, տնտեսությունը, քաղաքները:
Այդ վերքերը նաև Ձեր համար են, և մենք ստիպված կլինենք դրանք բուժել տասնամյակներով: Մի՞թե ավելի լավ չէ բոլոր տարաձայնություններին վերջ դնել ազնիվ մենամարտում»:
Դրա հետ կապված՝ Պլոտնցիկին Պորոշենկոյին առաջարկել է ինքուրույն ընտրել մենամարտի անցկացման տեղն ու ժամը, ինչպես նաև նրան է թողել զենքի ընտրությունը: Պլոտնիցկին ընդգծել է, որ չի առարկում հեռուստատեսությամբ ուղիղ եթերով մենամարտի հեռարձակմանը:
Պլոտնիցկին խոստացել է, որ մենամարտում հաղթելուց հետո իր առաջին քայլը կլինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հրաման արձակելը: Պլոտնիցկու կողմից այս նամակը հղելը դարձավ Պորոշենկոյի այն հայտարարության պատասխանը, թե Կիևը պատրաստ է տոտալ պատերազմին: