Բաժիններ՝

«Դուք չեք հասկանում ինչ բան է սոցիալական քաղաքականությունը և սոցիալական պետությունը». Արծվիկ Մինասյան

«Դուք չեք հասկանում ինչ բան է սոցիալական քաղաքականությունը և սոցիալական պետությունը, դրած ոտնահարելով գնում եք առաջ՝ առանց մտածելու, որ Սահմանադրությամբ նախատեսված հղիության և ծննդաբերության դեպքում կինը նույն վճարովի արձակուրդի իրավունք ունի: Ու հիմա արձակուրդը փոխարինում եք նպաստով: Ձեզ դուր կգա՞, որ դուք որպես պատգամավորներ, ձեր տարեկան մեկ վարձատրվող արձակուրդի փոխարեն ստանաք նպաստներ: Բա չե՞ք ասի` մենք աշխատող մարդիկ ենք, ի՞նչ նպաստ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հարցադրում անելով, թե ինչո՞ւ են քաղաքացիների մեջ ներարկում անհանդուրժողականություն

Ըստ Մինասյանի՝ կառավարությունը 1 փաթեթով ներկայացրել է լավ ու վատ օրինագծեր: Դրական գնահատելով չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը, մնացածը պատգամավորն անվանեց «այլանդակություն». «Կառավարության արածը հակաժողովրդագրական է, հակաիրավական ու հակասոցիալական: Չի կարելի մտածել, որ եթե քաղաքական մեծամասնություն եք, ուրեմն պետությունը դուք եք: Դուք պետությունը չեք: Դուք պետության կամքը որոշող ժամանակավոր պաշտոնական անձինք եք: Բայց երբ կանգնում, ասում եք` պետությունը սենց է որոշում, նենց է որոշում… %՞վ ասաց: Պետությունը այս ժողովուրդն է, որն ընդունել է Սահմանադրություն: Ուրեմն դուք պարտավոր եք այդ կամքով առաջնորդվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս