Բակո Սահակյանի մասնակցությամբ քննարկվել է Արցախի 2015թ. պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Արցախի պետական բյուջեն եղել է, կա եւ կմնա սոցիալական ուղղվածությամբ, ինչը եւ պարտավորեցնում է վարել համապատասխան քաղաքականություն:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական կառավարման մարմիններից ակնկալում է բյուջետային պլանավորման ոլորտում աշխատանքների նոր որակ` առաջին հերթին ծախսերի արդյունավետության գնահատման, ծախսային կառուցվածքի վերանայման եւ հասարակության համար էական արդյունք ապահովող ծրագրերի նախատեսման տեսքով՝ հավելելով, որ պատասխանատու կառույցների ղեկավարները պետք է հրաժարվեն նեղ ոլորտային եւ ժամանակավոր լուծումներից՝ ի օգուտ առանցքային խնդիրների լուծման:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս