Ադրբեջանի ՊՆ-ը սպառնալիքներ է հնչեցրել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որը լրատվամիջոցը ներկայացնում է որպես նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՌՈՕՒ-ի ուղղաթիռի խոցման կապակցությամբ հայկական կողմի արած հայտարարությունների պատասխանը.

«Եթե հայկական կողմը ձեռնարկի ռազմական որևէ գործողություն, ապա ադրբեջանական բանակը հակառակորդին կհասցնի աննախադեպ ու կործանիչ հարված, որը կհանգեցնի զանգվածային կորուստների ու ավերածությունների: Այդպիսի հարվածի հետևանքները նրանք կհիշեն դեռ երկար ժամանակ: Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ և ունակ են՝ կանխելու համար յուրաքանչյուր սադրանք»:

Տեսանյութեր

Լրահոս