Բաժիններ՝

Պորոշենկոն հայտարարել է, որ դեռ վաղաժամ է համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դեռ վաղաժամ է բարձրացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը.

«Եթե անգամ մենք հայտ ներկայացնենք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա դաշինքն ինքը պատրաստ չի լինի դրան: Միայն այն ժամանակ, երբ մենք բարեփոխումներ կիրականացնենք Ուկրաինայում ու կհամապատասխանենք չափանիշներին, այդ ժամանակ էլ մենք կարող ենք բնակչությանը հարցնել, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են միանալ դաշինքին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ դեռ օրակարգում չի գտնվում Ուկրաինային անդամակցելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս