Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» տարածել է ԱՄՆ-ի քաղաքացուն մահապատժի ենթարկելու մասին տեսանյութը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տարածել են ԱՄՆ-ի քաղաքացուն մահապատժի ենթարկելու մասին տեսանյութը: Զինյալները գլխատել են պատանդ Փիթեր Քեսիգին: 

«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ մահապատիժը նախազգուշացում է ԱՄՆ-ի ղեկավարության համար: 16 րոպե տևողությամբ տեսանյութը հրապարակվել է սոցցանցում խմբավորման էջում: Տեսանյութում նաև պատկերված է գերի ընկած սիրիացի զինվորներին մահապատժի ենթարկելը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս