Պուտինը պլանավորում է Եվրոպան անջատել Ամերիկայից. Բժեզինսկի
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը Եվրոպային ահաբեկելն է` հենված նրա վրա, որ եվրոպական երկրներն այնքան էլ ինտեգրված չեն, ինչից հետո հեռու չէ Եվրոպայի բաժանումը.
«Պուտինի ռազմավարական նպատակն ահաբեկման ճանապարհով Եվրոպան պառակտելն է: Նա նաև պլանավորում է Եվրոպան անջատել Ամերիկայից: Ահաբեկելուց բացի, որևէ կերպ անհնար է բացատրել այն անսպասելի ձգտումը, որ ռուսական մարտական ինքնաթիռները պարեկություն անելու համար ուղարկվեն որտեղ որ պատահի` ռուսական սահմաններից հեռու: Ռուս ստրատեգների գործողություննը միտված են նրան, որ ինչ-որ պահի դաշինքում (ՆԱՏՕ) ստեղծի յուրօրինակ ինքնակաթված»: