Կոռումպացված մարդկանց անհրաժեշտ է բանտարկել. Սաակաշվիլի
УНН-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում փաստացիորեն չկա մեկ մարդ, որին Մայդանից հետո ազատազրկած լինեն կոռուպցիայի համար.
«Կոռումպացված մարդկանց անհրաժեշտ է բանտարկել: Սակայն Ուկրաինայում եղավ Մայդանը և փաստացիորեն որևէ մարդ չի ազատազրկվել: Առաջին ամիսներին մենք ազատազրկել ենք կառավարության բոլոր կոռումպացված անձանց, սակայն նրանք երկար ժամանակ չանցկացրին բանտում:
Մենք նրանց ասացինք, որ նրանք բերեն գումարները, որպեսզի իրենց չպահենք բանտերում, ինչից հետո էլ նրանց ուղարկեցինք բոլոր չորս կողմերը: Նրանք բյուջե բերեցին 1 միլիարդ դոլար, ինչը մեր բյուջեի մասշտաբով համարժեք է Ուկրաինայի բյուջեի համար 20 միլիարդ դոլար բերելուն»: