Բաժիններ՝

Ինչու են 46-ամյա վրացուն մշտապես ձերբակալում որպես «օրենքով գողի»

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Շյոլկովոյում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են 46-ամյա Դավնթ Շարաբիձեին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Դաթո Թբիլիսսկի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից առգրավվել է 3.89 գրամ հերոին տեսակի թմրանյութ։ Բացի այդ, մեքենայի մեջ հայտնաբերվել է առանց համարի տրավմատիկ ատրճանակ՝ մեկ մարտական փամփուշտով։

Իրավապահների խոսքերով՝ Դավիթ Շարաբիձեն թմրամոլ է և անգամ ձերբակալության պահին եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Շարաբիձեն մի անգամ ձերբակալության ժամանակ ինքն իրեն համարել է «օրենքով գող» և մինչ այժմ տուժում է իր խոսքերի հետևանքով։ Նա հայտնվել է բոլոր ոստիկանական տվյալների բազաներում, և իրավապահները հատուկ ուշադրության տակ են պահում վերջինիս տեղաշարժերն ու գործողությունները։ Իրականում Շարաբիձեն «օրենքով գող» չէ, և իր պատժաչափերը կրել է շարքային «մուժիկի» կարգավիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս