Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով. Հերման վան Ռոմպեյ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` չնայած նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները` ԵՄ-ը կարող է որոշում ընդունել դրանց խստացման մասին:
Այս մասին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում G20-ի գագաթաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը. «Մոսկվան պետք է դադարեցնի զենքի ու զորքերի մատակարարումն Ուկրաինա, զինյալները պետք է դադարեցնեն կրակը, այլապես կբախվեն հավելյալ պատժամիջոցների:
ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները կհանդիպեն երկուշաբթի` գնահատական տալու համար Ուկրաինայում տիրող իրավիճակին ու որոշելու համար, թե արդյոք անհրաժեշտ է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով»: