Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են համայն աշխարհի համար. Օբամա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում G20-ի գագաթաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են համայն աշխարհի համար.
«Մենք գլխավորում ենք միջազգային հանրությունը Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարում ու Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հակազդման հարցում, ինչը սպառնալիք է աշխարհի համար: Դրանում մենք համոզվեցինք MH17-ի սարսափելի աղետից հետո»:
Սեպտեմբերին Օբաման, ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի բացմանը, հայտարարել էր, որ միջազգային խաղաղության ու անվտանգության համար կա երեք սպառնալիք: Նա առաջին տեղում նշել էր Էբոլա վիրուսը, երկրորդ տեղում` Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը, իսկ երրորդ տեղում` Իսլամական պետությանը: