Բաժիններ՝

BRICS-ի երկրներն ապօրինի են համարում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ BRICS-ի երկրների բոլոր առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ապօրինի լինելու մասին:

Ուշակովի խոսքերով` նրանք հայտարարել են, որ այդ պատժամիջոցներն ապօրինի են ու հանդիսանում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտում` խոչընդոտելով տնտեսական վերականգնմանը:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը հանդիպման ժամանակ չի բարձրացրել պատժամիջոցների թեման, և որ BRICS-ի երկրներն իրենք են շոշափել այն` առանց իրենց կողմից ակնարկ ստանալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս