Բաժիններ՝

Մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա

Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է մասնագետներ պատրաստվեն՝ դպրոցների ինժեներական խմբակներում դասավանդելու համար: Լաբորատորիան նաև կդառնա նոր ծրագրերի կազմման և մեթոդաբանական ձեռնարկների մշակման ժամանակակից կենտրոն:

Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում դասավանդվում են Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում և ռոբոտատեխնիկա, դպրոցական ռոբոտաշինության հիմունքներ և ծրագրային կառավարման հաստոցներ առարկաները, որոնց գործնական լաբորատոր պարապմունքներն այսուհետ կանցկացվեն «Նաիրի» լաբորատորիայում:

Նոր լաբորատորիան կնպաստի դպրոցներում նոր, առավել բարձ րորակի տեխնոլոգիական կրթություն մատուցող մանկավարժների պատրաստմանը:

«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։

10410089_814331005272414_2440237207226126638_n«Նաիրի» համընկերության կրթական ծրագրերն և լաբորատորիաները նպատակ ունեն դպրոցականների նուղղորդել դեպի տեխնիկական ոլորտներ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և ինդուստրիալ ավտոմատացում։

Ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։

Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս