«Ժողովրդական կուսակցությունը» միանում է եռյակին

«Ժողովրդական կուսակցությունը» մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում և համագործակցության ձեռք է մեկնում Եռյակին՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:

Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր, համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և դրանք կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը:

«Ժողովրդական կուսակցության» կենտրոնական գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս