ԵՀՄՖ. Արցախի Ազգային Բանակը ի զորու է լայնածավալ պատժիչ գործողություններ իրականացնել ցանկացած ագրեսիայի դեմ

ԵՀՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ԵՀՄՖ Նախագահությունը Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի և Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու փաստերը որակում է որպես Ադրբեջանի կողմից պետական բարձր մակարդակով սանձազերծված սադրիչ գործողություններ:

Տարածաշրջանի կայունությունը խաթարող հերթական ադրբեջանական ագրեսիան կանխելու առիթով ԵՀՄՖ Նախագահությունը իր լոբինգային կառույցներին հանձնարարել է եվրոպական կառավարական և միջազգային կազմակերպություններում աշխատանքներ իրականացնել` Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ ու ռազմատենչ գործողությունները չեզոքացնելու համար: Նաև աշխատանքներ իրականացնել Ադրբեջանին զրկելու իբրև քաղաքակիրթ երկրների շարքին ներկայանալու տարաբնույթ ադրբեջանական փորձերից:

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ Արցախի Ազգային Բանակը ի զորու է լայնածավալ պատժիչ գործողություններ իրականացնել ցանկացած ագրեսիայի դեմ, սակայն համոզված ենք, որ Արցախի նախագահը, կառավարությունը և մնացած պետական ինստիտուտներն իրենց հերթական գործողություններով կշարունակեն հանդիսանալ տարածաշրջանի խաղաղության պահպանման համար կարևորագույն դերակատարություն ունեցողներ:

ԵՀՄՖ Նախագահությունը ցավակցություն և սրտակցություն է հայտնում Արցախի տարածքում հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի ընտանիքներին ու հարազատներին:

Ներկայիս զարգացումները ԵՀՄՖ Նախագահությունը հստակ ընկալում է տարածաշրջանի երկրներում իշխանափոխության նպատակով սկիզբ առած ժողովրդական շարժումների դեմ պետականորեն կազմակերպված սադրանքներ, սակայն այս ճանապարհով ժողովրդի ցասումը կասեցնելը անհնար է: Հետևաբար ԵՀՄՖ Նախագահությունը կոչ է անում իշխանությունը զավթած բռնապետերին հեռու մնալ նման ուղիով սեփական խնդիրները լուծելու անհեռանկար քաղաքական գործընթացներից»:

ԵՀՄՖ Նախագահություն
13.11.2014թ.

 

Տեսանյութեր

Լրահոս