Բաժիններ՝

Փորձագետ. Ինչո՞ւ ադրբեջանցիները հարձակվեցին ուղղաթիռի վրա․ վարկած

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում անդրադարձել է այսօր ԼՂՀ-ում զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի մասին:

Ըստ մասնագետի՝ հայաստանյան ուղղաթիռի վրա հարձակումը ադրբեջանցիների կողմից երևի թե պետք է դիտարկել մի շարք այլ նման դեպքերի հետ։ «Օրինակ, Ռամիլ Սաֆարովի տոնական ազատումը, հայ պատանդների Մանվել Սարիբեկյանի եւ Կարեն Պետրոսյանի գերության մեջ սպանությունները եւ այլ նման սադրանքները։ Ամեն անգամ, երբ երկրի ներսում իրավիճակը սրում է, կամ գլուխ են բարձրացնում Ալիևներին մրցակից կլանները, Իլհամը գնում է նման քայլերի, որպեսզի ներքաղաքական դաշտը հակահայկականության շուրջ միավորի։

Հիմա էլ, վերջին օրերին Ադրբեջանում իրավիճակը արագորեն սկսեց փոխվել․

Ընդդիմությունը, որը, կարծես թե, կործանվել էր, և վախենում էլ էր փողոց դուրս գալ ոստիկանական ռեպրեսիաներից ահաբեկված, անցկացրեց բավականին մեծ ցույց ընդդեմ հենց Ալիևի»,- գրում է Ս. Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ միջազգային կառույցներում Ադրբեջանի վրա ճնշումը այս պահին աննախադեպ է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս