Բաժիններ՝

Թուրքիան ու Ուկրաինան պլանավորում են ստեղծել ազատ առևտրի գոտի

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Թուրքիայի արտգործնախարարները ռազմավարական պլանավորման խմբի նիստի ժամանակ քննարկել են բարձր մակարդակի թուրք-ուկրաինական հանդիպման անցկացման հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը.

«Այսօր մենք խոսել ենք մեր փոխգործակցության բոլոր ուղղությունների մասին: Դա մասնավորապես վերաբերում է բարձր մակարդակի թուրք-ուկրաինական հանդիպման նախապատրաստմանը»: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշղօոլւն ընդգծել է, որ բարձր մակարդակի այդ հանդիպումը պլանավորված է 2015 թվականի առաջին եռամսյակին:

Կլիմկինը հավելել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև Ուկրաինայի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, և ԵԱՀԿ-ի ու միջազգային մյուս կազմակերպությունների շրջանակներում Ուկրաինայի ու Թուրքիայի գործընկերությունը:

Կլիմկինը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին աջակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս