Բաժիններ՝

Պեկինում տեղի է ունեցել Օբամայի ու Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման այսօր հանդիպել են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի շրջանակներում:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը, մի քանի րոպե ուշանալով լուսանկարման արարողությունից, մտել է ոչ մեծ սենյակ, ուր կանգնած են եղել գագաթաժողովի մասնակից երկրների առաջնորդները:

Օբաման առաջինն է նկատել Պուտինին և ձեռքի շարժումով ողջունել է նրան: Դրանից հետո Պուտինը մոտեցել է նրան, նրանք միմյանց ողջունել են ու սկսել զրուցել: Զրույցը շարունակվել է 7-8 րոպե, ինչից հետո նրանք գնացել են լուսանկարվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս