Բաժիններ՝

Օբաման իր վրա է վերցրել Դեմոկրատական կուսակցության պարտության պատասխանատվությունը

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա է վերցրել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պարտության պատասխանատվությունը: Օբաման այդ մասին հայտարարել է Պեկին այցելելու նախաշեմին, ուր նա մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին.

«Մենք պարտություն ենք կրել: Ես պետք է խոստովանում իմ պատասխանատվությունն այդ ձախողման մեջ»: Օբաման ընդգծել է, որ ամերիկացիները կցանկանային տեսնել Վաշինգտոնի աշխատանքի արդյունքները, սակայն դրանք մշտապես չէ, որ նկատելի են. «Անկասկած է, որ տնտեսությունը զգալիորեն բարելավվել է: Միայն ընթացիկ տարվա հոկտեմբերին ստեղծվել է ավելի քան 200.000 աշխատատեղ:

Ընդհանուր առմամբ իմ նախագահության ժամանակ ստեղծվել է մոտ 10 միլիոն աշխատատեղ: Գործազրկության մակարդակը նվազել է շատ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այդ հաջողությունները մեծապես չազդեցին քաղաքացիների կյանքի վրա, որոնց մեծ մասի եկամուտը շարունակեց մնալ նախկին մակարդակի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս