Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը հուշագիր են ստորագրել արևմտյան երթուղով գազամատակարարումների մասին

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրել են 17 փաստաթուղթ, այդ թվում նաև արևմտյան երթուղով գազի մատակարարումների մասին հուշագիր:

Գազպրոմի ու Չինական ազգային նավթագազային կորպորացիայի միջև ստորագրվել է շրջանակային համաձայնագիր: Բացի այդ, շրջանակային համաձայնագրեր են ստորագրվել Ռոսնեֆտի ու Չինական ազգային նավթագազային կորպորացիայի միջև:

Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ արևմտյան երթուղին առաջնահերթ նախագիծ է դառնում Ռուսաստանի ու Չինաստանի միջև գազային համագործակցության համար:

Նա ընդգծել է, որ փաստաթղթերում հստակեցվել են Չինաստանին 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանները: Պայմանագրի ժամկետը կազմում է 30 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս