Բաժիններ՝

Կաթնամթերքի որոշ տեսակների արտադրության ծավալները նվազել են

Թթվասերի արտադրության ծավալները Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 14.5%-ով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսներին արտադրվել է 2333.6 տոննա թթվասեր՝ նախորդ տարվա 2728.2 տոննայի դիմաց։

Կաթնաշոռի արտադրությունը բնեղեն արտահայտությամբ նվազել է 4.5%-ով՝ 710.8 տոննայից հասնելով 685.6 տոննայի։ Նվազել են նաև յոգուրտի, մայոնեզի և կաթնասերի արտադրության ծավալները։

Կաթնամթերքի մյուս տեսակների գծով արտադրության ծավալների աճ է գրանցվել։ Մածունի արտադրությունն աճել է 17.7%-ով՝ 2721.1 տոննայից հասնելով 3203.1 տոննայի։

Ընթացիկ ժամանակահատվածում արտադրվել է 14619.6 տոննա պանիր, որը 6.2%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը։

Ամենից շատ՝ 48.8%-ով, աճել է պաղպաղակի արտադրությունը։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 4248.6 հազար լիտրի փոխարեն այս տարի արտադրվել է 6319.9 հազար լիտր պաղպաղակ։

katnamterq111

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս