Բաժիններ՝

ԱՄՆ-ը 1500 զինծառայող կուղարկի Իրաք

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ արտոնել է Իրաք հավելյալ 1500 զինծառայողներին` Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Օբամայի վարչակազմն ընդգծել է, որ զինծառայողները չեն մասնակցի ռազմական գործողությունների, նրանց առաջադրանքը կլինի իրաքյան բանակի ու քուրդ աշխարհազորայինների մարզումն է:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրել է հատկացնել 5.6 միլիարդ դոլար` Իրաքում ու Սիրիայում իսլամականների դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս