Չկալովում խանութ չկա. գյուղացիներից ոմանք ապրանք վաճառում են իրենց տներում
ankyun3.am-ը գրում է. Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց տնտեսությանն անհրաժեշտ գնումներն անել: Քաղաք, ամեն դեպքում, գնում են, բայց մինչև մոտակա կանգառ հասնելը ոտքով ահագին ճանապարհ են կտրում: Չկալովում խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ այս գյուղում ֆինանսական շարժ չկա, թե չէ՝ և խանութ կլիներ, և երթուղային: